Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Դաշտում Լիոնել Մեսին է եղանակ ստեղծում, ոչ թե Իկարդին»

«Դաշտում Լիոնել Մեսին է եղանակ ստեղծում, ոչ թե Իկարդին»
01.04.2019 | 19:45

Ինչպես յուրաքանչյուր ծաղիկ իր բույրն ու գույնն ունի, իր արժեքը, այդպես էլ ֆուտբոլիստներն են` իրենց ունեցած դերով ու նշանակությամբ։ Այնպես որ բոլորին վերցնելն ու մի սանրի կտավով անցկացնելը ոչ միայն տեղին չէ, այլև անցանկալի:

Տեսեք, Հռոմի պապը, որ ֆուտբոլի մեծ երկրպագու է ու շատ լավ հասկանում է Մեսիի դերն ու արժեքը, այնուամենայնիվ համամիտ չէ, որ նրան Աստծո հետ են համեմատում:


«Տեսականորեն, Մեսիին Աստված ասելը սրբապղծություն է: Չի կարելի նման բան ասել ու հավատալ դրան: Օրինակ, ես հաստատ չեմ հավատում: Մարդիկ կարող են Մեսիին համեմատել Աստծո հետ` պարզապես արտահայտելով հիացմունք: «Ֆուտբոլային աստված» արտահայտությունն ինքնարտահայտման հայտնի միջոց է: Մեսին շատ լավն է, բայց նա Աստված չէ»,- Հռոմի պապի խոսքերն է փոխանցում Marca-ն ու, պապին չի կարելի չհավատալ ոչ թե նրա համար, որ նա հարկադրված է սույն բանն ի պաշտոնե թե ի կոչման ասել՝ հոգու վրա վերցնելիք հնարավոր բեռից խուսափելով։ Պապն իմաստուն մարդ է, ասածը նրբերանգային հնչեցնելիքով հնչեցրել է, ու ամեն ինչն էլ տեղը տեղին է ասել, որ Մեսին, այո, Աստված չէ, բայց ֆուտբոլային Աստված է։


Հիմա կասեք՝ պապից ի՞նչ է ուզում:
Պապից անձամբ ես ոչինչ էլ չեմ ուզում բացի իր սուրբ գործին նվիրված ծառայելուց, իր բաժին խաչը տանելուց ու ոչ թե ոմանց պես այն ուրիշների վրա գցելուց:
Պապը չէ դարդս կամ մտահոգությունս:
Դարդս Լուչանո Սպալետին է իր գլխավորած «Ինտերով», այդ «Ինտերն» իր հարձակվող Մաուրո Իկարդիով, որն արտաքին տվյալներով շատ բաներում է Մեսիին նման, սակայն բնականաբար Մեսի չէ: Հիմա թե ի՛նչ կատու է անցել Սպալետիի ու Իկարդիի արանքով, մեզ համար որոշակիորեն դժվար է պատասխանելը, քանզի այդ չափով տեղեկացված չենք, բայց որ արգենտինացին արդեն երկու ամիս է դաշտ դուրս չի գալիս, այս մեկն անբեկանելի փաստ է: Նաև անդրադառնալով «Լացիոյի» հետ խաղի արդյունքին, իսկ այն ավարտվել է «Ինտերի» պարտությամբ, Լուչանո Սպալետին ասել է. «Մարդիկ ասում են, որ մենք պարտվեցինք առանց Իկարդիի: «Ինտերը» երկար տարիներ է` չի հայտնվում Չեմպիոնների լիգայում Իկարդիի հետ: «Ինտերը» Իկարդիի հետ ավելի խոշոր հաշվով է պարտվել, քան «Լացիոյի» հետ: Իկարդիի հանդեպ ունեցած ամենայն հարգանքով պետք է ասեմ, սակայն, որ դաշտում Լիոնել Մեսին է եղանակ ստեղծում, ոչ թե Իկարդին: Պրոֆեսիոնալիզմն ու ինքնահարգանքն ամեն ինչ են: Կարգապահությունը հիմնարժեքներից է»։


Հիմա կասեք՝ բա Ֆրանցիսկոս պապը Մեսիի մասին իր կարծիքով որքանո՞վ է շաղկապվում այս պատմությանը: Անկեղծ ասած, եթե այս հարցը համառորեն պիտի պնդեք, ավելորդ խորհուրդ չեմ կարող տալ, բացի կարդացածը նորից կարդալուց։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ